Տիկնիզյանի գոլը օգնեց «Լոկոմոտիվին» կամային հաղթանակ տանել «Ուրալի» նկատմամբ Ռուսաստանի FONBET գավաթի խաղարկությունում

26 Հուլիսի 2023, 22:47

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գոլն օգնեց իր թիմին կամային հաղթանակ տանել «Ուրալի» նկատմամբ:

Ռուսաստանի RPL FONBET Cup-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ուրալին»։

8-րդ րոպեին «Ուրալը» առաջ անցավ հաշվի մեջ։ «Լոկոմոտիվը» 34-րդ րոպեին Վիլսոն Իսիդորի դիպուկ հարվածի շնորհիվ կարողացավ հետ շպրտվել:

Կարմիր-կանաչներին հաղթանակ բերեց Նաիր Տիկնիզյանի՝ երկրորդ խաղակեսում խփած գոլը, ինչի շնորհիվ «Լոկոմոտիվը» գլխավորեց Ռուսաստանի գավաթի B խումբը։