Տիկնիզյանը կողմ է Ռուսաստանի և Հայաստանի միջև ընկերական խաղի անցկացմանը
20 Նոյեմբերի 2024, 12:54
«Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես է եկել Ռուսաստանի հետ ընկերական հանդիպում անցկացնելու օգտին:
«Ես կողմ կլինեի, որ ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացվի։ Առաջին հերթին՝ տեսնենք, թե ինչ մակարդակի վրա են այժմ երկու հավաքականները»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Metaratings»-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախկինում խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում։ Նա որոշել է հանդես գալ Հայաստանի կազմում՝ նորամուտը նշելով 2023 թվականի մարտին։ Այս ընթացքում Նաիրը հասցրել է անցկացնել 18 հանդիպում և դառնալ մեկ գոլի հեղինակ։