Տիկնիզյանը կտեղափոխվի Զենիթ. աղբյուր

15 Հունիսի 2024, 21:16

Սպորտ

«Զենիթը» և «Լոկոմոտիվը» մոտ են Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին Championat.com-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

«Տրանսֆերային գումարը կկազմի մոտ 8 միլիոն եվրո, հակառակ ուղղությամբ Սերգեևն ու Կովալենկոն ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն «Լոկոմոտիվ»,- գրում է Championat.com-ը:

Անցած մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը երկաթուղայինների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Հիմա եթերում