Տիկնիզյանը խոսել է տրանսֆերի պայմանի մասին, որն իր առջև դրել է «Վերդերը»
09 Դեկտեմբերի 2023, 20:30
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է Բրեմենի «Վերդեր» ակումբ հնարավոր տեղափոխության շուրջ անցած բանակցությունների մասին: Այս մասին գրում է championat.com-ը:
«Կարծում եմ՝ հիմա իրավունք ունեմ խոսելու այս մասին։ Ամառվա վերջին ես տեսակոնֆերանս ունեցա «Վերդերի» ներկայացուցիչների հետ։ Նրանք ինձ այս պայմանը բարձրաձայնեցին, որ ես պետք է գերմաներեն սովորեմ, քանի որ իրենց համար դա առաջնահերթություն է»,- ասել է Տիկնիզյանը։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Վերդերը» հետաքրքրված է «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանին գնելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի խաղացողի համար առաջարկել է 4 միլիոն եվրո։
Transfermarkt-ը 24-ամյա Տիկնիզյանին գնահատում է 5 միլիոն եվրո։