Տիկնիզյանը ընթացիկ տարում 5-րդ անգամ ճանաչվել է «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
2023 թվականին 24-ամյա ֆուտբոլիստը 5-րդ անգամ է ստանում «Լոկոմոտիվի»՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը։
Նշենք նաև, որ Տիկնիզյանի գոլը «Զենիթի» դեմ խաղում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն գոլի մրցանակի 8 հավակնորդների թվում։
Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։