Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը՝ «Ոստիկան-աստղ» սերիալի պրոդյուսերներ

12 Մայիսի 2025, 17:34

Մշակույթ

«ТНТ» հեռուստաալիքը նկարահանում է ոստիկանական նոր սերիալ՝ «Ոստիկան-աստղը»։ Սերիալը պատմում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ իրավապահ մարմինները մտնում են մեդիադաշտ։

Պրոդյուսերական կազմում են Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը: Ռեժիսորը Վիտալի Դուդկան է։ Դերերում են Նիկիտա Պանֆիլովը, Անաստասիա Կրասովսկայան, Վիկտորիա Բոգատիրևան և այլք:

Սերիալի կենտրոնում խարիզմատիկ, խրոխտ, տափակաշիշը՝ գրպանում, դևերը՝ գլխում, օպեր Կիտն է, որը փողոցներն ավելի լավ գիտի, քան ցանկացած GPS, և նրա գործընկերուհին՝ սկզբունքային և փոքր-ինչ միամիտ նորեկը, որը դեռ չի հասցրել հիասթափվել համակարգից:

Յուրաքանչյուր դրվագ նոր հետաքննություն է, նոր մարտահրավեր և լսարանն ավելացնելու նոր միջոց։ Բայց լայքերի, փառքի հետևում կա իրական ցավ և անցյալը ինչ-որ կերպ հաղթահարելու փորձ։

Հիմա եթերում