Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը ֆիլմ են նկարահանում Բայդենի մասին

01 Սեպտեմբերի 2024, 22:40

Մշակույթ

Մեկնարկել են «Ցտեսություն» նոր նախագծի նկարահանումները, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գաղտնի մեկնում Ռուսաստան և ընկղմվում ռուսական իրականության մեջ։ Ֆիլմի պրոդյուսերներն են լրագրող, հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և հայազգի կինոպրոդյուսեր Բորիս Խանչալյանը:

Ըստ սյուժեի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է ինքնուրույն պարզել, թե ինչու պատժամիջոցները չեն գործում ռուսների դեմ։ Քողարկված նա մեկնում է Ռուսաստան՝ հասկանալու ռուսական հոգին, և առաջին իսկ օրը կորցնում է փաստաթղթերը, բայց փոխարենը գտնում է նոր ընկեր՝ հոգով ու սրտով ռուս հայրենասեր։ Այժմ Բայդենը ստիպված է ապրել սովորական Խրուշչովյան շենքում, աշխատել որպես անգլերենի ուսուցիչ, որպեսզի գումար հավաքի նոր փաստաթղթերի համար և փորձի վերադառնալ Ամերիկա: Մինչդեռ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալները ԱՄՆ են տանում Բայդենին շատ նման ռուս թոշակառու Իվանիչին։

«Ցտեսություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ТНТ հեռուստաալիքով։