Թինա Կանդելակին Եվգենի Պետրոսյանին առաջարկել է դառնալ «Comedy Club»-ի անդամ

02 Նոյեմբերի 2024, 17:30

Մշակույթ

TNT-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին հայազգի էստրադային արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին առաջարկել է դառնալ «Comedy Club» ժամանցային շոուի մշտական անդամ:

«Թողարկման ընթացքում մենք քննարկում էինք՝ Պետրոսյանը հիպոթետիկ կարո՞ղ է լինել «Comedy Club»-ի անդամ։ Եթե ցանկանար, նա կարող էր լինել «Comedy Club»-ի պատրիարքը: Եվգենի Վահանովիչ, համեցե՛ք: Եթե երբևէ որոշեք կանոնավոր կերպով դուրս գալ «Comedy Club»-ի բեմ, իմացեք, որ մեր դռները բաց են Ձեզ համար: Մենք սպասում ենք ТНТ-ում»,- ասել է Կանդելակին։

Նոյեմբերի 1-ին Եվգենի Պետրոսյանը TNT հեռուստաալիքով մասնակցել է Comedy Club-ի հատուկ թողարկմանը։ Պետրոսյանից բացի, հումորային հաղորդմանը մասնակցել են նաև Յուրի Գալցևը, Գենադի Վետրովը և Ալեքսանդր Մորոզովը։ Դա Պետրոսյանի առաջին ելույթն էր «Comedy Club»-ի բեմում։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես նշում է Կանդելակին, գուցե ոչ վերջինը:

Հիմա եթերում