Թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է․ Բիշքեկում ընթանում է Պուտին-Ալիև հանդիպումը

12 Հոկտեմբերի 2023, 19:48

Քաղաքականություն

Այս պահին Բիշքեկում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպման սկզբում Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում իրենք Ադրբեջանի նախագահի հետ շփվել են հեռախոսով: Նա հստակեցրել է, որ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները ուշադրություն կդարձնեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված հարցերին:

«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ընդարձակ է։ Առաջարկում եմ մեր զրույցը կառուցել հետևյալ կերպ. մենք այդ ժամանակ գուցե երկրորդ մասից սկսենք, որպեսզի կարողանանք գործընկերների հետ արտահայտվել, խոսել: Իսկ հետո նաև դեմ առ դեմ կմնանք և կշփվենք այսպես կոչված զգայուն հարցերի շուրջ», — նշել Է Պուտինը։