«Թմկաբերդի առումը». audiobook

09 Սեպտեմբերի 2023, 11:35

Կրթություն | Հայեր

Բացառիկ ուսուցողական նախագիծ՝ AlphaNews-ի նոր եթերաշրջանում: Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, AlphaNews-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունները կօգնեն աշխարհի որևէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։

Նախագիծն անփոխարինելի է, հատկապես, հայերենին չտիրապետող, բայց արմատներին հավատարիմ մնալ ցանկացող սփյուռքյան լսարանի համար:
Առաջինը այս շարքից Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմն է, որի ուղերձը արդիական է նաեւ այսօր: