Սերգեյ Օսիպյանի կատակերգական սերիալի պրեմիերան՝ TNT հեռուստաալիքով
13 Հունվարի 2025, 10:54
Հունվարի 20-ին TNT հեռուստաալիքով կկայանա «Վաճառականներն ու երեխաները» 12-մասանոց կատակերգական սերիալի պրեմիերան։
Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Օսիպյանն է: Դարաշրջանի ոգին վերստեղծելու գործում մեծ դեր է խաղում կոմպոզիտոր Ալեքսանդր Վարդանովի հատուկ սերիալի համար ստեղծված երաժշտությունը:
Սերիալի նկարահանումների հիմնական բլոկը տեղի է ունեցել «Ասեևների առանձնատուն» թանգարանային համալիրում։ Հերոսներից յուրաքանչյուրի համար զգեստները մշակվել են անհատապես։