ТНТ հեռուստաալիքով մեկնարկում է Գարիկ Պետրոսյանի սերիալի նոր եթերաշրջանը
23 Փետրվարի 2025, 13:20

Փետրվարի 26-ին ТНТ հեռուստաալիքով տեղի կունենա ռեժիսոր Գարիկ Պետրոսյանի «Մենդելսոն» հարսանեկան կատակերգական սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։
«Մենդելսոն» սերիալի պրոդյուսերներն են Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները, Թինա Կանդելակին, Արկադի Վոդախովը, Մարինա Ռազումովան, Բորիս Խանչալյանը և Սերգեյ Կոսինսկին։
Երկրորդ եթերաշրջանը կշարունակի հետևել Մենդելի կյանքին, ով նոր հերոսուհու՝ Յուլյայի հետ նոր հարսանյաց սրահ է բացում։
«Յուրաքանչյուր եթերաշրջանի հետ մենք ձգտում ենք խորացնել հերոսներին, նրանց զգացմունքներն ու ապրումները։ Երկրորդ եթերաշրջանը պարզապես շարունակություն չէ, այն մեկ քայլ առաջ է հարաբերությունների, բիզնեսի զարգացման և մրցակիցների դեմ պայքարի գործում: Մենք իսկապես ցանկանում ենք զարմացնել հեռուստադիտողներին, թե որքան տարբեր թեմաներ են բացահայտվում եթերաշրջանի ընթացքում՝ սկսած զավեշտական իրավիճակներից մինչև իրական դրամաներ», — ասել է գլխավոր պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը։