Գարիկ Պետրոսյանի և Անդրեասյան եղբայրների կատակերգական սերիալի պրեմիերան՝ ТНТ հեռուստաալիքով

18 Ապրիլի 2025, 16:50

Մշակույթ

Անդրեասյան եղբայրներ կինոընկերության արտադրության «Բլոգերները փակված են» կատակերգական սերիալը եթերում կլինի ապրիլի 28-ին՝ ТНТ հեռուստաալիքով:

Ըստ սյուժեի՝ միլիոնատեր բլոգեր Օլգա Մալինովսկայան (Եկատերինա Շկուրո) և նրա ամուսինը՝ բլոգեր Դավիթը (Տիմուր Բատրուտդինով), հարկերը չվճարելու համար տնային կալանքի են ենթարկվում հեռավոր գյուղում, որտեղ նրանք մնում են առանց հեռախոսների և ինտերնետի:

Կատակերգության ռեժիսորը Գարիկ Պետրոսյանն է, պրոդյուսերները՝ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները: