Հրապարակվել են կադրեր Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Ոչ ադամանդե ձեռքը» ֆիլմից

14 Նոյեմբերի 2024, 16:20

Մշակույթ

Ռուսական TNT հեռուստաալիքը և «Կինոպոիսկ» կայքը թարմ կադրեր են ցուցադրել են Բորիս Խանչալյանի «Ոչ ադամանդե ձեռքը» ամանորյա հեռուստաֆիլմի նկարահանումներից, որում գլխավոր դերերից մեկը կատարել է հայազգի հայտնի կատակերգու և դերասան Միխայիլ Գալուստյանը:

Ռուսական կինոյի մի շարք աստղերի մասնակցությամբ երաժշտական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 31-ին TNT-ով և «Կինոպոիսկ»-ով։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներն են Թինա Կանդելակին, Բորիս Խանչալյանը, Արկադի Վոդախովը և Մարինա Ռազումովան։ Ռեժիսորներն են Միշա Սեմիչևը և Ռոման Կիմը։ Դերերում հանդես են գալիս Միխայիլ Գալուստյանը, Թիմուր Բատրուտդինովը, Պավել Վոլյան և այլք։