Տնտեսական «աճը» մեր գրպանի վրա ենք զգում` ապրանքն է թանկացել. Alpha News-ի հարցումը
28 Օգոստոսի 2023, 18:41
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել: Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե զգո՞ւմ են, արդյոք, մեր հայրենակիցները տնտեսության աճը իրենց կենցաղում: Հարցվածների մեծ մասը չի զգում այդ աճը, միայն փաստում են՝ ամեն ինչ թանկացել է, տների վարձակալության գները՝ բարձրացել:
«Թոշակառուն ի՞նչ պետք է զգա: 3000 դրամ ավելացավ, դա՞ էր տնտեսական աճը»,- ասել է քաղաքացիներից մեկը:
«Համաձայն չեմ, որ աճում է տնտեսությունը», «Ես էապես չեմ զգում», «Տնտեսական աճը մեր գրպանի վրա ենք զգում, ապրանքն է թանկացել», «Ընտրություններ են, ու՞մ ընտրեմ, գնայիք Լաչինը պաշտպանեիք, որ էրեխեքը սովամահ չլինեին»,- Alpha News-ին ասել են հարցման մասնակիցները: