Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց
10 Մարտի 2025, 13:20

Մի խումբ տնտեսվարողներ Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պարոն Պապոյանը մեզ խոստում տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար նորից հավաքվել ենք ակցիայի»։