Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի առջև

13 Փետրվարի 2025, 11:46

Տնտեսություն և Բիզնես

Կառավարության շենքի դիմաց շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները կրկին բողոքի ակցիան են իրականացնում:

Նրանց խոսքով՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նրանք ԱԺ-ում հանդիպում են ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ, սակայն հանդիպման արդյունքներից դժգոհ են։