Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են անում կառավարության առջև
10 Փետրվարի 2025, 11:22

Առավոտից տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են անում կառավարության առջև:
Ըստ նրանց՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։
Հիշեցնենք` Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնցից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։