Տոլմա, խորոված և օլիմպիական ոսկի. Աննա Չիչերովան՝ մարզադաշտից դուրս
22 Հուլիսի 2025, 22:00
Թեթև ատլետուհի Աննա Չիչերովան օլիմպիական չեմպիոն է, որի բարձր ցատկելու կարիերան դարձել է դիմացկունության և տաղանդի օրինակ: Ծնվել է 1982 թվականի հուլիսի 22-ին Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքում։ Նրա ծնվելուց մեկ ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ ապրել է 10 տարի։ Հայրը բարձրացատկորդ է, մայրը՝ բասկետբոլիստ: Հայկական արմատներն ու սպորտային մթնոլորտը ընտանիքում դարձել են նրա ապագա ձեռքբերումների հիմքը։
Յոթ տարեկանում Աննան առաջին անգամ վերցրել է նշաձողը: Բայց փառքի ճանապարհը փշոտ էր. 2000-ականների սկզբին նրա արդյունքները գրեթե չէին փոփոխվում, և նա լրջորեն մտածում էր կարիերան ավարտելու մասին։ Ամեն ինչ փոխվել է, երբ մարզիչ Եվգենի Զագորուլկոն նրան առաջարկել է ծրագիր՝ խիստ դիետա, ուժային մարզում և կարգապահություն: Արդյունքում՝ մեկ մրցաշրջանի ընթացքում 12 սանտիմետրով ավելի ցատկ և բրոնզե մեդալ 2003 թվականի աշխարհի առաջնությունում։
Ամենադրամատիկ դրվագներից մեկը 2012 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստությունն էր։ Լոնդոն մեկնելուց մեկ օր առաջ Աննան վնասվածք էր ստացել: Չնայած դրան, ձողացատկի կանանց օլիմպիական մրցաշարն ավարտվել է ռուսաստանցի Աննա Չիչերովայի հաղթանակով՝ հաղթահարելով 2.05 մետր բարձրությունը:
2010 թվականին Աննան մայր է դարձել։ Շատերը կարծում էին, որ դա վերջակետ կդնի նրա կարիերային, բայց նա վերադարձել է և ցույց տվել մրցաշրջանի լավագույն արդյունքը: Աղջիկը՝ Նիկան դարձել է նրա ոգեշնչումը. ապագա հաղթանակների պատվին էր, որ Աննան ընտրել է այդ անունը:
Եղել են նաև դժվար պահեր՝ դոպինգային սկանդալ, որակազրկում, մեդալի կորուստ։ Բայց նույնիսկ դրանից հետո նա վերադարձել է սպորտ, գրավել մրցանակային տեղեր և ապացուցել, որ իսկական չեմպիոնը չի հանձնվում:
Ռուսաստանի լավագույն մարզուհին հայկական արմատներ ունի։
«Ինձ շատ է դուր գալիս հայկական խոհանոցը՝ տոլման, խորովածը, խաշլաման… ես ու եղբայրս այդ ուտեստներով, կարելի է ասել, մեծացել ենք։ Ինչ-որ բան ինքս եմ պատրաստում։ Տոլման, իհարկե, քրտնաջան գործ է, հաճախ դա անել չի ստացվում, բայց ժամանակ առ ժամանակ այն հայտնվում է մեր սեղանին», — հարցազրույցներից մեկում պատմել է օլիմպիական չեմպիոնը։
Աննա Չիչերովայի պատմությունը պարզապես մարզիկի կենսագրություն չէ։ Դա պատմություն է մի կնոջ մասին, որը հաղթահարել է ցավը, կասկածներն ու հանգամանքները՝ լեգենդ դառնալու համար: Նրա ուղին ոգեշնչում է նրանց համար, ովքեր անկախ, ամեն ինչից, առաջ գնալու ուժ են գտնում։