Տոլմայի փառատոն՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում
10 Հուլիսի 2023, 08:41
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում անցկացվել է Ավանդական տոլմայի փառատոնը։
Տոլման բանջարեղենի կամ տերևների (որպես կանոն՝ խաղողի) մեջ դրված միջուկով ուտեստ է, որը հիմնականում պատրաստվում է բրնձով, նաև կարող է պարունակել եփովի մսի խճողակ։ Ազգային խոհանոցներից յուրաքանչյուրն ունի տոլմայի պատրաստման իր տարբերակը։
Իրականում, տոլմայի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, սակայն թուրքերը և հույները դրա ծագումը վերագրում են իրենց։
Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»։ Սովորաբար, այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով։