«Տոլստոյ» թատերական փառատոնում կցուցադրի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը»

01 Հուլիսի 2024, 20:21

Մշակույթ

«Տոլստոյ» ութերորդ թատերական փառատոնում, որը տեղի կունենա հուլիսի 5-7-ը «Յասնայա Պոլյանա» թանգարան-կալվածքում, կցուցադրվի հայ կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը: Ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 6-ին:

Ֆիլմի հերոսուհին՝ Ալիսը, կարողանում է խոսել ծովի հետ և ունի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու շնորհ։ Հասնելով իր 18-ամյակին՝ նա որոշում է իր բախտը փորձել Մոսկվայում, որտեղ հանդիպում է իր առաջին սիրուն՝ առանց փոխադարձության: Սաշային մահ մաղթելով՝ Ալիսը գիտակցում է, որ իր կամքը կկատարվի։ Եվ հիմա նա պատրաստ է ամեն ինչի՝ սիրելիին փրկելու համար, նույնիսկ սեփական կյանքի գնով։

Հիմա եթերում