Տոմսկի հայերը «Էթնո-շաբաթ»-ում կներկայացնեն ազգային սովորույթները

08 Հուլիսի 2023, 21:10

Մշակույթ

Հայ համայնքը բավականին ակտիվ ընդգրկված է Տոմսկի ռուս-գերմանական տան կողմից արդեն երկրորդ ամառն անընդմեջ կազմակերպվող «Էթնո-շաբաթ» միջոցառմանը:

«Վեստի-Տոմսկ»-ի փոխանցմամբ՝ Տոմսկի մարզում Ռուսաստանի հայերի միության երիտասարդության խորհրդի նախագահ Ռոբերտ Օհանյանը «Էթնո-շաբաթ» ռադիոհաղորդման եթերում պատմել է, որ Տոմսկի հայերը կներկայացնեն իրենց ազգային երգն ու պարը, ինչպես նաև խաղերը, որոնք ավելի քան 300 տարեկան են:

«Միջոցառմանը մասնակցում է նաև մեներգչուհի Վերա Չոլախյանը: Նա ավարտել է Երևանի կոնսերվատորիան և անմիջապես մեկնել Ռուսաստան հյուրախաղերի։ Ելույթ կունենա նաև «Արին Բերդ» համույթը», — պատմել է Օհանյանը։