Թոնի Այոմին, Սեզար Գուեկյանը և Սերժ Թանկյանը բարեգործական նոր նախագիծ են ներկայացրել՝ ի աջակցություն արցախցիների

12 Դեկտեմբերի 2023, 14:57

Հայեր | Մշակույթ

Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, Gibson Brands ընկերության գլխավոր տնօրեն Սեզար Գուեկյանը եւ System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը ձայնագրել են «Deconstruction» բարեգործական նոր սինգլը:

Consequence.net-ի փոխանցմամբ՝ ողջ հասույթը տրամադրվելու է «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությանը՝ արցախահայ փախստականներին օգնելու համար:

Բարեգործական սինգլը թողարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին։