Տոպուրիան շանս չունի Ծառուկյանի դեմ․ Խաբիբ Նուրմագոմեդով
26 Օգոստոսի 2025, 20:00
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանը հաղթելու է Իլյա Տոպուրիային՝ ընդգծելով հայ մարտիկի ակնհայտ առավելությունը:
Նուրմագոմեդովի խոսքով՝ որոշիչ գործոն կլինի ոչ թե ազատ ոճի ըմբշամարտը, այլ Ծառուկյանի ունիվերսալ ММА ոճը:
«Նա կարողանում է մրցակցին գետնին գցել, հիանալի է աշխատում արմունկներով և վերահսկում է մեջքը», — նշել է Խաբիբը:
Շանսերը գնահատելով՝ Նուրմագոմեդովը Ծառուկյանին հաղթանակի 80 տոկոս է տվել: