«Տորոնտոհայ»-ում սահմանափակումներ չկան. հոդվածագիրը նաև կարող է արևելահայերենով գրել. Ճանպազյան
26 Մարտի 2025, 21:30
«Տորոնտոհայ» ամսագիրը 20 տարի է, ինչ լույս է տեսնում: Alpha News-ը զրուցել է ամսագրի խմբագիր Ռուբեն Ճանպազյանի հետ: Նա պատմել է, որ տարիների ընթացքում փոխվել է ամսագրի բովանդակությունը, բայց հիմնական ուղղվածությունն՝ անդրադառնալ հայ համայնքի ձեռքբերումներին, նույնն է մնացել:
«Այս տարի «Տորոնտոհայ» ամսագիրն իր 20-ամյակն է նշելու։ Սա կարևոր զարգացում է տորոնտոյահայ համայնքի համար: Թերթը միասնական հարթակ է, որը արձանագրում է Տորոնտոյում և արվարձաններում բնակվող հայերի ձեռքբերումները»,- ասել է մեր զրուցակիցը:
Ճանպազյանի փոխանցմամբ՝ ամսագիրը լույս է տեսնում երկու լեզվով՝ հայերեն ու անգլերեն:
««Տորոնտոհայ»-ը 20 տարի առաջ հրատարակվել է որպես երկլեզու ամսագիր, որը ներկայացնում էր լուրեր, հոդվածներ հայերեն ու անգլերեն: Այս երկլեզու ձևաչափը ապահովում էր, որ թե հայերեն տիրապետողները, թե նրանք, որոնց ավելի հարմար է անգլերենը, կարողանային ստանալ իրենց հուզող ինֆորմացիան թերթից:
Սկզբում կենտրոնանում էինք համայնքի, Տորոնոտոյում անցուդարձի վրա, բայց տարիների ընթացքում ու տարբեր պատճառներով՝ ամսագրի բնույթը մի փոքր փոխվել է: Սկսել ենք նաև Հայաստանի լուրերի մասին մանրամասներ հայտնել, այլ գաղութներում ապրող հայերի կյանքին անդրադառնալ: 3 տարի առաջ որոշվեց վերադառնալ ավելի «տորոնտոկենտրոն», ավելի համայնքային ձևաչափին ու հիմա մեր բովանդակությունն ամբողջովին ինքնատիպ է»,- նշել է Ռուբեն Ճանպազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: