Տորոնտոյի հայկական ռեստորանը ներառվել է Michelin-ի ուղեցույցում
04 Նոյեմբերի 2024, 11:08
«Taline» ռեստորանը, որի համասեփականատերը խոհարար Սեպուհ Հակոբյանն է, բացվելուց ընդամենը մեկ տարի անց ընդգրկվել է Michelin 2024-ի ուղեցույցում:
Ռեստորանը կրում է Սեպուհի հանգուցյալ մոր անունը, ում բաղադրատոմսերից նա ոգեշնչվել է։ Խոհարարը մասնագիտական կրթություն է ստացել Ամերիկայում։
«Taline»-ն ավելին է, քան պարզապես ռեստորան: Սա իսկական ճանապարհորդություն է դեպի հայկական մշակույթ: