Թոշակառուների վիճակը ողբալի է, անգամ 10․000 դրամը կարող է օգուտ տալ նրանց․ Շիրակի մարզի բնակիչ
05 Փետրվարի 2026, 17:29
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները չբարձրացնելու վերաբերյալ հայտարարությունները շարունակում են դժգոհություն առաջացնել թոշակառուների շրջանում։
Շիրակի մարզի բնակիչները նշում են՝ թոշակառուների վիճակը ողբալի է, և անգամ 10․000 դրամը կարող է էական օգուտ տալ նրանց։
«Այսօր գրեթե բոլոր թոշակառուները հիվանդ են։ Ես միայն դեղերի համար ամսական ծախսում եմ 30-35 հազար դրամ»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Մարդիկ ընդգծել են՝ Գյումրիում ձմեռը դժվար է հատկապես տնակներում ապրող տարեցների համար։
«Գյումրիում մարդիկ ապրում են սոցիալական վատ պայմաններում, տնակներում ապրող 2500 ընտանիք կա, իմացեք, որ այդքան մարդ խնդիր ունի։ Չհաշված, որ ամեն բան թանկ է, մարդ գոնե նորմալ պիտի սնվի, կոմունալ պիտի վճարի, բայց չեն ավելացնում, չգիտեմ՝ ինչի չեն անում»,- ասել է մեր զրուցակիցը։
Հարցման մասնակիցների կարծիքով՝ թոշակը նույնիսկ 10․000 դրամով ավելացնելն անլուրջ քայլ է, և Հայաստանի ներկա պայմաններում նման բանից ուրախանալը պարզապես հիմարություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։