Թոշակառուները լավ գիտեն՝ ինչպես ծախսել, որտեղ ծախսել․ իջևանցիներն արձագանքում են Փաշինյանի հայտարարությանը

24 Դեկտեմբերի 2025, 16:38

Քաղաքականություն

Թոշակառուն լավ գիտի, թե ոնց փողը ծախսի: Այս մասին Տավուշում անցկացված հարցման ժամանակ ասել են բնակիչները:

«Թոշակառուին ասում են՝ կանխիկ չպետք է լինի, միայն քարտով: Թոշակառուն ի վիճակի չէ տնից դուրս գալ, ի՞նչ անի այդ քարտը, ո՞ւմ վստահի: Հիմա հարազատին չեն վստահում»,- նշել է իջևանցիներից մեկը:

Հարցվածների խոսքով՝ թոշակառուները լավ գիտեն, թե ինչպես ծախսել, որտեղ ծախսել: «Հազար ու մի ցավի, դարդի տեր մարդիկ ենք»,- նշել է քաղաքացիներից մեկը:

Ըստ իջևանցիների՝ թոշակների բարձրացումը կենսական անհրաժեշտություն է, քանի որ ամեն ինչ թանկացել է. «Կրկնակի, եռակի թանկացել է, բայց թոշակը նույնն է մնացել»:

Մանրամասները՝ տեսանյութում: