Թոշակը չի բավարարում նույնիսկ դեղորայքին․ քաղաքացիները դժգոհ են Փաշինյանի քաղաքականությունից
08 Հունվարի 2026, 14:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թոշակները բարձրացնելուն դեմ արտահայտվել, մինչդեռ մարդիկ ընդգծում են՝ թոշակը չի բավարարում նույնիսկ դեղորայք գնելուն։
«Փաշինյանը շատ բան ասում է, իր ասածներն ով է ընդունում։ Շատ վատ վիճակում եմ, և ոչ միայն ես, այլ ամբողջ հանրապետությունը»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մասնակիցները դժգոհում են՝ նշելով, որ 40․000 դրամը չգիտեն ինչպես օգտագործել, որ տեղավորվեն գումարում․ անելիքները շատ են, թոշակը՝ քիչ։
Հարցվածների մեծ մասի խոսքով՝ երկրի ղեկավարությունը նման վերաբերմունքով ու հայտարարություններով ժողովրդին հիմարի տեղ է դնում։
Մանրամասները՝ տեսանյութում։