Տուապսեի Թերզիյան գյուղում օծվել է վերանորոգված հայկական եկեղեցին

16 Հուլիսի 2024, 16:50

Մշակույթ

Տուապսեի շրջանի Թերզիյան գյուղում օծվել է վերանորոգված հայկական եկեղեցին։

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարում համշենահայերի կողմից։ Այն անվանակոչել են Հակոբ Թերզիյանի անունով։ 2012 թվականին այստեղ կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջին մատուռը։ 12 տարի անց մատուռը վերականգնվել և օծվել է։