Տուապսեի Շահումյան գյուղի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին նշում է հիմնադրման 30-ամյակը
13 Նոյեմբերի 2024, 20:25
Տուապսեի շրջանի Շահումյան գյուղի Սուրբ Էջմիածին եկեղեցին օծվել է 1994 թվականի նոյեմբերի 13-ին: Այն կառուցվել է գրեթե ձեռքով, քանի որ այդքան էլ հեշտ չէր տեխնիկա տեղափոխել հեռավոր գյուղ:
Տաճարն անվանումը ստացել է ի պատիվ Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածնի։ Սա հետխորհրդային շրջանում կառուցված առաջին եկեղեցին էր, առաջինը ոչ միայն Կրասնոդարի երկրամասում, այլև Ռուսաստանում:
1980-ականների վերջին 90-ականների սկզբին Կոչյան եղբայրները փրկությունը տեսել են հավատքի մեջ՝ եկեղեցում, որի միջոցով շատերը կարող էին հանգստություն և հոգեկան խաղաղություն գտնել: Չորս տարի Նիկոլայ և Իլյա Կոչյանները և նրանց եղբորորդիներ Գենադի և Արթուր Լամզիններն, անհատական նախագծով եկեղեցի են կառուցել: Այնուհետև հրավիրել են հայր Հովսեփ քահանային, որը դարձել է եկեղեցու անփոփոխ վանահայրը ։ Նրա համար տուն են կառուցել, որ այնտեղ ապրի և աշխատի:
Եկեղեցու օծման ժամանակ Նիկոլայ Հայկազովիչին ձեռնադրել են սարկավագ, և այդ ժամանակից ի վեր նա ամիսը մեկ անգամ ծառայում էր իր եկեղեցում: Հենց Շահումյանի եկեղեցին էր, որ 90-ականներին մոտեցրեց Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին:
Կոչյանները Նովոմիխայլովսկիում, որտեղ ժամանակի ընթացքում տեղափոխվել էին, կառուցեցին երկրորդ՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցին (Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի)։ Այսօր ծովից պարզ երևացող զառիթափ գագաթի վրա բարձրանում է Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին՝ նավաստիների և ճանապարհորդների հովանավոր սուրբը։
Նշվում է նաև, որ Կոչյան եղբայրներից Իլյան նաև կառուցել է «Նռնենի» հայկական դպրոցը։