Տուապսեի շրջանում նույնպես տոնել են Վարդավառը

10 Հուլիսի 2024, 13:40

Մշակույթ

Ռուսաստանի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկի և Տենգինկա ավաններում նույնպես նշվել է Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Սուրբ Պատարագի ավարտին տեղի են ունեցել ժողովրդական տոնախմբություններ՝ ավանդական Ջրօրհնեքով, պարերով և երգերով: