Տուապսեում ադրբեջանցի գործարարի սեփականությունն առգրավել են

26 Նոյեմբերի 2025, 00:10

Քաղաքականություն

Կուբանի արբիտրաժային դատարանն առգրավել է ադրբեջանցի Շահլար Նովրուզովի ակտիվները։ Նովրուզովը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին և գտնվում է քննչական մեկուսարանում։

 Նա մեղադրվում է 900 մլն ռուբլու արժողությամբ անշարժ գույքը յուրացնելու փորձի մեջ։

Ազգայնացված ակտիվների մեջ են մտնում Տուապսեի ծովային նավահանգիստ» ընկերության և «Tuapsinskiy Morskoy Kommercheskiy Port» ձեռնարկության բաժնետոմսերի 100%-ը, «Տեմրյուկի ծովային փոխադրման տերմինալ»-ը, «Դար Ֆրուտ» ՍՊԸ-ի գույքը։

Ըստ հետաքննության՝ 1994 թվականից ապօրինի գործարքների միջոցով ակտիվները հանվել են պետական սեփականությունից։ Բոլոր գործարքները չեղյալ են հայտարարվել:

Հիմա եթերում