Տուլայում հայ ուսանողի թիմը հաշմանդամների համար էլեկտրական մեքենա է ստեղծել

13 Հուլիսի 2023, 14:12

Հայեր

Տուլայի համալսարանի ուսանողների թիմը՝ Էդուարդ Օհանյանի գլխավորությամբ, էլեկտրական մեքենա է մշակել հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների համար: Հայազգի ուսանողի գլխավորած նախագիծը դարձել է «Ուսանողական Ստարտափ» համառուսաստանյան մրցույթի հաղթող:

Էլեկտրական մեքենայի առաջին ուղևորները բարձր են գնահատել ուսանողների նախագծի հարմարավետությունն ու գործնականությունը: Ադապտացված էլեկտրական մեքենան անցած շաբաթ կատարել է առաջին երեք ուղեւորությունները։

«Այս ուղևորությունն իսկական նվեր էր այն մասնակիցների համար, ովքեր հազվադեպ են հնարավորություն ունենում լքել իրենց բարեկարգված տարածքը և վայելել զբոսանքները մեր մարզի գեղեցիկ վայրերով: Էլեկտրամոբիլի հարմարավետ պայմանների շնորհիվ ուղևորներն անհավանական էմոցիաներ և ուրախություն ապրեցին՝ վայելելով բնության գեղեցկությունը», — պատմել է «Ձեր երթուղին» նախագծի ղեկավար Էդուարդ Օհանյանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար դժվար է նոր վայրեր հայտնաբերել, քանի որ «Մատչելի միջավայր» ծրագիրն իրականացվում է ոչ ամենուր, իսկ Տուլայի մարզի թանգարանների և զբոսայգիների տարածքները բավականին ընդարձակ են։ Մեր հիմնական խնդիրը եղել է հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար նախատեսված լուծումների մանրակրկիտ մշակումը»,– նշել է Օհանյանը։

Այս տարի գերազանցությամբ մագիստրատուրան ավարտած Էդուարդ Օհանյանը նախատեսում է ուսումը շարունակել ասպիրանտուրայում և իրականացնել նոր նախագծեր: