Թումանյանի 155-ամյակին նվիրված մշակութային միջոցառում է կազմակերպվել Մոսկվայում

18 Մայիսի 2024, 19:30

Մշակույթ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված մշակութային միջոցառում։

Բացման խոսքով հանդես է եկել մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ով անդրադարձել է Թումանյանի ստեղծագործության համամարդկային արժեքին, նշել, որ այն ոչ միայն բարձր է գնահատվել ժամանակի գրական մեծությունների կողմից, այլև շարունակում է շաղախել հայ և այլ ժողովուրդների մշակութային մերձեցումը։

Այնուհետև ներկաների ուշադրությանն է ներկայացվել մշակութային կենտրոնում գործող երիտասարդական թատերական ստուդիայի բեմադրած ներկայացումը Վերնատան մասին. հայերենով և ռուսերենով հնչել են մեծ գրողի ստեղծագործությունները։