Թումանյանի հեքիաթի մոտիվներով տիկնիկային ներկայացում՝ Մոսկվայում
30 Հունիսի 2023, 14:34
«Ծիրան» բազմազգ տոնի շրջանակում հուլիսի 16-ին Մոսկվայի «ՎԴՆԽ» ցուցահանդեսային համալիրի «Հեքիաթների թատրոն» 9-րդ տաղավարում Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա տիկնիկային ներկայացման չորս սեանս կբեմադրվի։ «Խնջույքը միշտ խնջույք կունենա»-ն կներկայացվի Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ։
Հանդիսատեսը թումանյանական հեքիաթի հիման վրա բեմադրված նեկայացումը կարող է վայելել ռուսերեն և հայերեն։
«Ծիրանի» տոնի կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միությունն է (ՌՀՄ), որին աջակցում է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և Մոսկվայի կառավարությունը։