Թումո-ի կրթական ծրագիրը կներդրվի Հնդկաստանի քաղաքներում

01 Հուլիսի 2024, 08:50

Կրթություն

Հայ կրթական ծրագրի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է։ Առաջիկայում նախատեսվում է Թումո կրթական ծրագիրը ներդնել Մումբայում, Դելիում և երկրի այլ խոշոր քաղաքներում:

Հայկական նորարարական դպրոցի ղեկավարների թիմն արդեն բանակցություններ է վարել Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ:

Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ 2025 թվականի ամռանը Թումո-ի առաջին կենտրոնը կբացվի Ճապոնիայում։