«Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը ցուցադրվում է Լոս Անջելեսի կինոթատրոններում
03 Դեկտեմբերի 2024, 22:30
Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։
Ֆիլմը Մարտակերտի Ծաղկաշեն գյուղից 11 ամյա Վրեժի մասին է: Վրեժի ծնողները 2008 թ-ին Շուշիում կազմակերպած «Մեծ հարսանիքի» 105 զույգերից մեկն են: Հորդանանցի ռեժիսոր Սարին Հայրապետյանը 2018-ին մեկնել է Արցախ ծանոթանալու այդ հարսանիքից հետո ծնվածների հետ և հանդիպել է Վրեժին: Հետագայում ամեն տարվա օգոստոսին՝ Վրեժի ծննդյան օրը, Սարինն Արցախում էր: Վրեժը երազում էր ատամնաբույժ դառնալ և իր կլինիկան հիմնել գյուղում, բայց սկսվում է 2020թ-ի 44-օրյա պատերազմը, և Վրեժի ընտանիքն էլ մնացած 120 000 հայերի նման դառնում են փախստական և գաղթում են Երևան:
Ֆիլմն այս օրերին ցուցադրվում է Լոս Անջելեսի կինոթատրոններում: