Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ուղերձը ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին. Տիրան Լոքմագյոզյան
24 Հոկտեմբերի 2023, 21:13
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպել է «Արևմտյան ադրբեջանի» ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով այս հանդիպմանը, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Alpha News-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «սա իրականում արևմտյան ծրագիր է, դրա հետևում կանգնած է Արևմուտքը»:
Նրա խոսքով՝ մեծ Թուրանի ծրագիրը համընկնում է արևմտյան ծրագրերի հետ: «Արևմուտքի միջամտությունը միայն կոչերն էին»,- հիշեցնում է նա:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների թեմային՝ Տիրան Լոքմագյոզյանը նշել է, որ յուրաքանչյուր զորավարժություն իր կոնկրետ նպատակն է հետապնդում, հատկապես, երբ զորավարժության մասնակիցները ունեն միևնույն հակառակորդը:
«Մենք կարող ենք նաև «իսկանդերներ» ոչնչացնել: Այս ուղերձը ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլև Ռուսաստանին»,- ընդգծում է թուրքագետը:
Ըստ Լոքմագյոզյանի՝ սա ևս մի վկայություն է, որ Թուրքիայի ծրագրերը համընկնում են Արևմուտքի նպատակների հետ: