Թուրք քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ Սինան Օղանը կաջակցի Էրդողանին
22 Մայիսի 2023, 19:40
Քաղաքական մեկնաբան Ֆերհաթ Մուրադը թուրքական «TV100»-ին տված հարցազրույցում անդրադարել է Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին, փոխնացում է Ermenihaber.am-ը:
Մուրադը հայտարարել է, որ «Ata» դաշինքի առաջնորդ Սինան Օղանը միանալու է ընդդիմադիր «Ժողովուրդ» դաշինքի առաջնորդ, Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Հարգարժան Սինան Օղանը կհայտարարի որ աջակցելու է «Ժողովուրդ» դաշինքին: Մեծ հավանականությամբ, եթե թեկուզ վաղը չհայտարարի, ապա կհայտարարի հաջորդ օրը: Հայտարարելու է, որ իր տեսակետները հակված են «Ժողովուրդ» դաշինքի տեսակետներին»,- ենթադրել է քաղաքական մեկնաբանը:
Մուրադը նաև ընդգծել է, որ ոչ մի սակարկություն չի կարող լինել փոխնախագահի կամ ինչ-որ նախարարի պաշտոնի հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը մայիսի 18-ին The New York Times-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրորդ փուլում իրեն ձայն տված մարդկանց 70%-ը կքվեարկի այն թեկնածուի օգտին, որին ինքը կաջակցի:
Իսկ թեկնածուի ընտրությանն անդրադառնալով, ասել էր.
«Երբ կարող եմ փոխնախագահ լինել, ինչո՞ւ նախարար լինեմ»: