Թուրք ռեժիսորին դատում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրության համար

17 Մարտի 2026, 12:45

Քաղաքականություն

«Bars Media» կինոստուդիան մտահոգություն է հայտնել թուրք ռեժիսոր Ռոժհիլաթ Աքսոյի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ։ Գործը հարուցվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը վերաբերում է «թուրք ազգին կամ պետությանը վիրավորելուն»։

Մեղադրանքն առաջադրվել է այն բանից հետո, երբ նա կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Միջոցառումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Դիարբեքիր քաղաքի մշակութային կենտրոնում։

Կինոստուդիայից հայտնել են, որ պատմության քննարկումն ու անցյալի վերաիմաստավորումը արվեստի միջոցով չպետք է ազատազրկման առիթ դառնա: Հայտարարության հեղինակները կինոգործիչների միջազգային հանրությանը և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ են արել աջակցել Աքսոյին, ինչպես նաև պաշտպանել արվեստագետների իրավունքը՝ պատմելու ժողովուրդների ընդհանուր պատմության բարդ էջերի մասին։