Թուրքական ֆուտբոլային թիմը նմանակել է ՀՀ զինանշանը

08 Հուլիսի 2023, 18:40

Սպորտ

TFF 2 Լիգայի «Դիարբեքիրսպոր» թիմը որոշել է անվանումը փոխել «Մեսոպոտամիա»-ի: «Դիարբեքիրսպոր»-ն անվանումից հետո փոխել է նաև ակումբի զինանշանը: Փոփոխությունը մեծ ռեզոնանս է առաջացել, քանի որ գրեթե ամբողջությամբ նմանակել է ՀՀ պետական զինանշանը։ Մի շարք մեղադրանքներից հետո «Դիարբեքիրսպոր» ակումբի նախագահ Սերքան Յանգը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ ինչպես մինչ այդ, դրանից հետո էլ հպարտությամբ շարունակելու են կրել «Դիարբեքիրսպոր» անունը»:

«Մեզ համար մեծ պատիվ է կրել Դիարբեքիր անունը, որի մշակութային ժառանգությունը հազարամյակներ շարունակ նույնացվել է մեր հնագույն քաղաքի հետ: Ինչպես մինչ այդ, դրանից հետո էլ շարունակելու ենք հպարտությամբ կրել Դիարբեքիրսպոր անունը։ Մեր նպատակն է այս թանկարժեք անունն ու զինանշանը տեղափոխել բարձրագույն լիգաներ», — ասել է նա: