Թուրքական պատմական ընկերությունը հայերին մեղադրում է Անդրկովկասում իրավիճակն ապակայունացնելու մեջ

09 Հունիսի 2023, 20:56

Կարծիք

Հունիսի 7-ին Թուրքիայի պատմագիտական ​​ընկերության հովանավորությամբ Կարս քաղաքում տեղի է ունեցել սիմպոզիում, որն ուներ հակահայկական բնույթ։ Դրան մասնակցել են գիտնականներ, հասարակական ու պետական ​​այրեր Թուրքիայից և Ադրբեջանից, ինչպես նաև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը։

Միջոցառմանը ցուցադրվել են տեսանյութեր և ընթերցվել զեկույցներ «19-րդ և 20-րդ դարերում հայերի կողմից մահմեդական բնակչության դեմ կատարված հանցագործությունների ապացույցները»:

Սիմպոզիումի հիմնական ուղերձն այն էր, որ «Հայաստանը զբաղված է պատմական փաստերի կեղծմամբ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության օրակարգի քարոզչությամբ, մինչդեռ հայերն են իրական հանցագործություններ կատարել»։

Մի շարք բանախոսներ կարծիք են հայտնել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ապակայունացնող գործոն են Անդրկովկասում։

Հիմա եթերում