Թուրքական ընդդիմությունն ահազանգում է հայտնաբերված անճշտությունների մասին

17 Մայիսի 2023, 14:35

Քաղաքականություն

Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, հայտնել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաշվարկի ընթացքում հայտնաբերված անճշտությունների մասին։

Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Մուհարեմ Էրքեքը նշել է` նախագահական ընտրությունների ամփոփման ընթացքում անճշտություններ են հայտնաբերվել տեղամասերից 2 հազար 269-ում, խորհրդարանականի դեպքում՝ 4 հազար 825-ում։

«Անճշտությունների ծավալը տատանվում է մեկից մինչև հարյուրավոր քվեների միջակայքում», — նշել է Էրքեքը։