Թուրքերը վտարեցին հայերին Արցախից, իսկ Հայաստանի ներկայիս վարչապետն իրեն դավաճանի պես է պահում. The Telegraph
22 Դեկտեմբերի 2025, 16:00
Բրիտանական «The Telegraph» պարբերականի «The Daily T» փոդքաստի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին:
Փոդքաստի վարող Թիմ Սթենլին նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տարածքները, իսկ այժմ իշխանություններն ուժեղացնում են ճնշումը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ:
«Ադրբեջանցիները թյուրքական ժողովուրդ են: Ադրբեջանը փաստացի «Մեծ Թուրանի» մաս է կազմում: Պետք է հիշել, որ թուրքերը սպանել են, իսկական սպանդ են կազմակերպել: Թուրքերը երբեք չեն ճանաչել 1,5-2 միլիոն հայերի, ասորի քրիստոնյաների և ուղղափառ հույների ցեղասպանությունը: Նրանք վտարեցին հայերին Արցախից, իսկ Հայաստանի ներկայիս վարչապետն իրեն դավաճանի պես է պահում՝ համագործակցում է ադրբեջանցիների հետ, հանձնում է տարածքներ և ձերբակալում իր դեմ հանդես եկող եպիսկոպոսներին: Փաստացի նա բռնապետ է»,- նշել է փոդքաստի հյուրը՝ հայր Բենեդիկտ Քիլին: