Թուրքիան 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներից մեկն է
01 Հուլիսի 2023, 11:20
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ «Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի» (ITUC) «Իրավունքների հաշխարհային ինդեքսը» (IPRI), որն ընդգրկում է 148 երկիր, հրապարակել է իր տասներորդ զեկույցն այս տարի:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիան 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներից մեկն է։ Զեկույցում նշվում է 149 երկրներում աշխատողների իրավունքների ծայրահեղ ծանր վիճակի մասին։
Զեկույցի համաձայն՝ 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներն են Բանգլադեշը, Բելառուսը, Էկվադորը, Եգիպտոսը, Սվազիլենդը, Գվատեմալան, Մյանմարը, Թունիսը, Ֆիլիպինները և Թուրքիան։