Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում. Քրիստինա Երմակ

10 Հոկտեմբերի 2025, 00:10

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգային փորձագետ Քրիստինա Երմակը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա Անկարայում:

«Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների գծով համագործակցությունը գոյություն ունի արդեն մեկ տարի։ Այս տարվա հանդիպումը թվով տասներկուերորդն է, և եթե նայենք այդ հաղորդակցության դինամիկային, ապա կտեսնենք, որ նման շփումներն ուղղված են տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկմանը։

Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանը մինչև վերջերս ԵՄ-ի հետ ակտիվ մերձեցման կուրս էր անցկացնում, երեք երկրները միակարծիք են, որ տարածաշրջանային անվտանգությունը և տարածաշրջանի ապագայի տեսլականը պետք է քննարկել առանց եվրաատլանտյան ներգրավվածության», — ասել է Երմակը:

Փորձագետի կարծիքով՝ հարկ է նշել, որ նախորդ նման հանդիպումների արդյունքները հակահայկական բնույթ էին կրում:

«Եթե նայենք նախորդ հանդիպումների արդյունքներին, ապա արդյունքները կրում էին հակահայկական բնույթ և ընդգծում Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանի անվտանգության ապակայունացման, այսպես կոչված, գործոն։

Ուստի այս տեսանկյունից պաշտպանության նախարարների միջև հաղորդակցությունը, բնականաբար, գործիք է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ ամրապնդելու իրենց ազդեցությունը տարածաշրջանում, ևս մեկ անգամ ցուցադրելու դիվանագիտական ուժ և հնարավորություն՝ ազդելու տեղի ունեցող գործընթացների վրա», — եզրափակել է Երմակը։