Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ճկունություն են ակնկալում․ Էրդողան

05 Հուլիսի 2025, 15:40

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում՝ չնայած սկզբնական դիմակայությանը։

«Թեև Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում՝ ի շահ տնտեսական ինտեգրման»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանային մթնոլորտը և նոր հնարավորություններ կբացի տնտեսական ինտեգրման համար։ Էրդողանը նաև նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Միջին տրանսպորտային երթուղու իրականացման համար, որը կապում է Եվրոպան և Չինաստանը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջոցով։