Թուրքիան և Ադրբեջանը հայտարարված նպատակ ունեն՝ Հայաստանի նվաճում. Ալեքսիս Օհանյան
18 Հոկտեմբերի 2023, 20:32
Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X-ի իր էջում գրել է.
«Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Բայց ինչո՞ւ մենք պետք է այդքան տոկուն լինենք 100 և ավելի տարիներ: Այդ նույն մարդկանց, որոնք դեռևս ժխտում են իրենց իսկ կողմից իրականացված ցեղասպանությունը, գլոբալ տերությունները տվել են ազատ իշխանություն՝ կազմակերպելու արտաքսում, և մենք՝ բոլորս, վախենում ենք, որ առաջիկա ամիսներին այն կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան և Ադրբեջանն այստեղ հայտարարված նպատակ ունեն՝ Հայաստանի նվաճում», — գրել է նա: