Թուրքիան և Ադրբեջանը հեռահար նպատակներ ունեն․ վանաձորցիները՝ «Թրամփի երթուղու» մասին
22 Օգոստոսի 2025, 19:00
Alpha News-ի հետ զրույցում վանաձորցիները խոսել են «Թրամփի երթուղու» մասին։
«Թրամփն ի՞նչ գործ ունի Հայաստանի հետ։ Ո՞վ է տեսել նման բան։ Ամերիկան իր հողը տալի՞ս է, որ Հայաստանը տիրություն անի»,- ասել է Վանաձորի բնակիչներից մեկը։
Վանաձորցիները կարծում են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կվատթարանան հայ-իրանական հարաբերությունները։ «Բնականաբար, մեր հարաբերություններն Իրանի հետ կվատանան, քանի որ Իրանը երբեք չի ցանկացել բացել այդ միջանցքը»,- ասում է Վանաձորի մեկ այլ բնակիչ։
Վանաձորցիները կարծում են, որ ճանապարհի հետ կապված Թուրքիան և Ադրբեջանը հեռահար նպատակներ ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում։